Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Հղիները հաղթեցին. Կառավարությունը նահանջեց

Հղիները հաղթեցին. Կառավարությունը նահանջեց

Հղի կանանց նախաձեռնած հասարակական շարժումը՝ ընդդեմ ժամանակավոր անաշխատունակության նպաստները կրճատելու դեմ, պսակվեց հաջողությամբ։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին կառավարության նիստն սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որկառավարությունը կիսում է հղի կանանց մտահոգությունները։

 

«Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ եւ անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ եւ, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ եւ օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Տ. Սարգսյանը։

 

Կառավարաության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին կառավարության շենքի առջեւ դիմավորեցին բողոքի ցույց իրականացնող հղի կանայք։ Ըստ նախարարի՝ օրենքը ամենայն հավանականությամբ կբերվի այն տեսքի, որ եղել է մինչ փոփոխություն կատարելը։

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ